00:00:00

Փաշինյանը շարունակում է թիրախավորել Վեհափառ Հայրապետին՝ «թող պարզաբանի․ արդյո՞ք խախտել է կուսակրոնության ուխտը եւ արդյո՞ք զավակ ունի»

05:06, 05 հունիս 2025 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը  չի դադարում թիրախավորել Գարեգին Բ Վեհափառ Հայրապետին․

«Իմ ընկալմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը անքննելի հեղինակություն է, արդարության անսասան պաշտպան, ճշմարտության անառարկելի աղբյուր։

Չեմ կարող հավատալ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարող է ճշմարտություն կոծկողի դերում լինել, չեմ կարող հավատալ, թե Ամանայն Հայոց Կաթողիկոսի բերանից կարող է հնչել այլ բան, քան ճշմարտությունը։

Գարեգին Բ–ն ինքն անձամբ թող պարզաբանի․ արդյո՞ք խախտել է կուսակրոնության ուխտը եւ արդյո՞ք զավակ ունի։

Մենք՝ իր հոտը, իրավունք ունենք իրենից լսելու ճշմարտությունը»,- գրել է նա՝ ֆեյսբուքյան էջում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր