00:00:00

Ազգային արխիվից Ադրբեջանին նյութեր են փոխանցել, քրեական գործ է հարուցվել՝ պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով

17:07, 04 հունիս 2025 Քաղաքականություն

Ազգային արխիվից Ադրբեջանին ինչ-որ նյութեր տրամադրելու վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով, սակայն իրավապահները չեն հստակեցնում՝ որ ժամանակաշրջանում են փոխանցվել այդ նյութերը և ինչ նյութերի մասին է խոսքը։ 
Նշենք, որ մամուլում տեղեկություններ են եղել, համաձայն որոնց՝ ԱԱԾ-ն Ազգային արխիվի ղեկավար խումբ է ձերբակալել՝ թշնամուն նյութեր տրամադրելու համար։ 

ՀՀ Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին քրեական վարույթի առկայությունը։ 

«ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթը նախաձեռնվել է պետական դավաճանություն կատարելու, ինչպես նաև օտարերկրյա պետության ներկայացուցչի կողմից ՀՀ ինքիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար այլ տեղեկություններ հավաքելու դեպքերի առթիվ, համապատասխանաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասով»,- հարցին ի պատասխան հայտնել են ՔԿ-ից։ 

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ազգային արխիվի որևէ աշխատակից այս վարույթի շրջանակներում չի ձերբակալվել եւ չի կալանավորվել։ Այդուհանդերձ, քրեական վարույթով մեղադրյալ կա, ըստ ամենայնի՝ Ազգային արխիվի նախկին աշխատակից, սակայն ՔԿ-ն առայժմ փակագծեր չի բացում, ավելին, հայտնի չէ, թե կոնկրետ երբ է վարույթը նախաձեռնվել, երբ և ինչ նյութեր են  փոխանցվել Ադրբեջանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր