00:00:00

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը դիմում-բողոք է ներկայացրել Տոմսկի պետական համալսարանի ռեկտորատին՝ հակահայկական հրապարակումների համար

16:30, 04 հունիս 2025 Քաղաքականություն

 

 

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը պաշտոնական դիմում-բողոք է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության Տոմսկի պետական համալսարանի ռեկտորատին և ՏՊՀ գիտական ամսագրերի խմբագրական խորհուրդներին՝ ամսագրերում հակահայկական հրապարակումների համար։

Հիմնադրամը փաստագրել է, որ ՏՊՀ-ի գիտական պարբերականներում վերջին տարիներին հրապարակվել են ադրբեջանցի հեղինակների նյութեր, որոնք պարունակում են ակնհայտ փաստական խեղաթյուրումներ և կողմնակալ մեկնաբանություններ։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է Հայաստանի մայրաքաղաք Երևանի անվան դիտավորյալ աղավաղմանը՝ որպես «Իրևան», ինչպես նաև հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության՝ լավաշի, քոչարի պարերի և այլ տարրերի՝ ադրբեջանական ներկայացման փորձերին։

«Նման հրապարակումները հակասում են գիտական օբյեկտիվության և ակադեմիական էթիկայի սկզբունքներին՝ խաթարելով ակադեմիական չափանիշների նկատմամբ վստահությունը և նպաստելով քաղաքականացված մեկնաբանությունների տարածմանը», — նշվում է դիմում-բողոքի տեքստում։

Ամբողջական դիմում-բողոքը հասանելի է հիմնադրամի կայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր