00:00:00

Խուդաթյանը ամերիկացիների հետ քննարկել է խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում համագործակցության հարցը

14:50, 04 հունիս 2025 Քաղաքականություն

ՏԿԵ նախարարությունից հաղորդագրություն են տարածել․

«ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի միջազգային միջուկային քաղաքականության հարցով փոխքարտուղարի տեղակալ Ալեշիա Դունկանի գլխավորած պատվիրակությանը։

Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը։

Նախարարը ողջունել է հյուրերին և շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը հատկապես Հայաստանի էներգետիկայի բնագավառին ցուցաբերած շարունակական աջակցության համար։

Նախարար Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել նաև օրերս ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ ՀԱԷԿ-ում տեղադրված վարժասարքի համար։

Խուդաթյանը բարձր է գնահատել ամերիկյան կողմի հետ ատոմային էներգետիկայի բնագավառում ծավալված համագործակցությունը և երկուստեք պատրաստակամություն են հայտնել հետագա համագործակցությունը խորացնելու հարցում։

Հանդիպման ժամանակ քննարկվել են ԱՄՆ-ի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության և Խաղաղ միջուկային էներգիայի օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ համագործակցության շրջանակին վերաբերող մի շարք հարցեր»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր