00:00:00

2026-ի ընտրություններին «Հայրենիք»-ը միայնակ կմասնակցի. Արթուր Վանեցյան

10:58, 02 հունիս 2025 Քաղաքականություն

«Հայրենիք» կուսակցությունը որոշում ունի՝ մասնակցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին առանց դաշինք կազմելու։ Այդ մասին հայտնել է կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ «ԼուրջCast» հաղորդման շրջանակում։

Նրա խոսքով՝ այսօր ընդդիմադիր դաշտում դեռևս չկա այնպիսի համախմբող կերպար, որի շուրջ բոլոր ուժերը կունենան անվերապահ կոնսենսուս։

«Կան տարբեր ուժեր, որոնք փորձում են իշխանություններին այլընտրանք լինել, բայց այն կերպարը, որի շուրջ 100 տոկոսանոց կոնսենսուս կլինի, դեռ չկա։ Իսկ ինչո՞ւ չկա։ Վա՞տ ենք աշխատում, թե՞ այդ մարդն իրականում գոյություն չունի։ Ես վստահ եմ՝ ընդդիմադիր դաշտում կան շատ մարդիկ, ովքեր կարող են լինել լավ կառավարիչներ։ Բայց նրանք չկան հանրային ընկալման մեջ, որովհետև իշխանությունները իրենց մանիպուլատիվ նարատիվներով փորձում են մարդկանց շփոթեցնել»,-ասել է Վանեցյանը։

Նա նաև հայտարարել է, թե ներկայիս իշխանությունները չեն կարող արտերկրում ներկայացնել հայկական շահը.

«Այս մարդիկ ատում են մեր ժողովրդին։ Մարդիկ, որոնք ատում են հայ ժողովրդին, ո՞նց կարող են ներկայացնել հայկական շահը միջազգային ատյաններում»։

Անդրադառնալով ընդդիմադիր դաշտում համագործակցության հնարավորությանը՝ Արթուր Վանեցյանը նշել է, որ հիմնական հարցերի շուրջ պառակտվածություն հնարավոր չէ, եթե առկա է ընդհանուր և հստակ օրակարգ.

«Եթե օրակարգը լինի Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացումը, իրական ուժերի միջև պառակտում լինել չի կարող»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր