00:00:00

ՀՖՖ-ի հայտարությունը

17:40, 29 մայիս 2018 Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով Գյումրիի «Շիրակին»: Օրեր առաջ «Շիրակի» երկրպագուները փակել էին Գյումրի-Երեւան ճանապարհը՝ պահանջելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը: «Հաշվի առնելով «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նկատմամբ ՀՖՖ կարգապահական կոմիտեի 05.05.2018 թվականին կայացրած որոշման շուրջ չհանդարտվող կրքերը, հատկապես՝ կապված  իբրեւ թե ՀՖՖ-ի կողմից օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու հետ, հարկ ենք համարում եւս մեկ անգամ հանրության ուշադրությունը հրավիրել այն չոր փաստերի վրա, որոնք օբյեկտիվ ընթերցողին հնարավորություն կտան հստակ պատկերացում կազմել «Շիրակ» ՖԱ-ի կողմից ձեռնարկած դատական պաշտպանության եւ դրա արդյունքում  նույն օրը՝ 17.05.2018թ.-ին, միևնույն դատարանի կայացված երկու որոշումների վերաբերյալ։ Մամուլում անընդհատ շրջանառվում է 17.05.2018թ.-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահող դատավոր Ռ.Վարդազարյան/ կողմից կայացված որոշումը՝ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու միջնորդությունը բավարարելու մասին և արգելելու ՀՖՖ-ին նվազեցնել Շիրակիմիավորները, որն էլ իբրեւ թե չի կատարվել ՀՖՖ-ի կողմից։ ՀՖՖ-ն մինչ օրս զերծ է մնացել այդ որոշման վերաբերյալ որեւէ գնահատական տալուց, սակայն այդ հարցի շուրջ անհարկի շահարկումները մեկընդմիշտ բացառելու նպատակով հարկ ենք համարում ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք փաստերի վրա։ Նախ, նշված որոշումը կայացնելիս դատարանը ղեկավարվել էր «Առեւտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով, որն էլ հստակ սահմանում է, թե որոնք են առեւտրային բնույթի հարաբերությունները: Եվ ակնհայտ է, որ ՀՖՖ եւ «Շիրակ ՖԱ» ՀԿ միջեւ եղած հարաբերությունները իրենց բնույթով որեւէ հեռավոր աղերս անգամ չունեն «Առեւտային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով սահմանված հարաբերությունների հետ եւ հետեւապես այդ օրենքն այս հարաբերությունների նպատմամբ կիրառելի համարվել չէր կարող։  Եվ, եթե մի պահ պատկերացնենք թե ինչ կլինի ֆուտբոլի կամ այլ մարզաձեւերի հետ, եթե մեր դատական ատյանները որոշեն միջամտել սպորտային վեճերին, օրինակ՝ խաղի ընթացքում կարմիր քարտ ստացած մարզիկի մի քանի խաղով որակազրկման  կամ այլ սպորտային պատճամիջոցերի կիրառմանը, ապա ավելի անհեթեթ եւ միաժամանակ ավելի վտանգավոր իրավիճակ պատկերացնելն անհնար կլինի: Եվ հենց դա է պատճառը, որ սպորտին վերաբերվող բոլոր վեճերը ենթակա են լուծման բացառապես սպորտային արբիտրաժային դատարանների կողմից։ Իսկ, քանի որ Հայաստանի օրենսդրությունը դեռևս արբիտրաժային լուծում չի սահմանել սպորտային վեճերի համար՝ ՀՖՖ-ն հարկադրված է եղել ճանաչել Լոզանի Սպորտային Արբիտրաժային դատարանը: Անգամ նման պայմաններում, ինչպես արդեն նախկինում հայտնել ենք,   դատարանի նշված որոշման չկատարման մասին խոսք լինել չի կարող, քանի որ այն ՀՖՖ-ին տրամադրվել է 18.05.2018թ.-ին երեկոյան, եւ այն բանից հետո միայն, երբ ՀՖՖ կողմից, ի կատարումն ՀՖՖ Կարգապահական եւ Բողոքարկման կոմիտեների  որոշումների «Շիրակ» ՖԱ ՀԿ միավորներն արդեն նվազեցված են եղել։ Առավել ուշագրավ է, որ «Շիրակ ՖԱ» ՀԿ-ն եւ Արարատ Հարությունյանը, գործելով համատեղ եւ հանդես գալով որպես համահայցվորներ,  դեռեւս 07.05.2018 թ.-ին նույն դատարանին ներկայացրել էին հայցադիմում ընդդեմ  ՀՖՖ-ի՝ ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով, հավանաբար նպատակ հետապնդելով դրա շրջանակներում հայցի ապահովում ստանալու դատարանից։ Այս դեպքում սակայն  դատարանը /նախագահող դատավոր Ա.Պետրոսյան/, իրականացնելով գործի բազմակողմանի ուսումնասիրություն, հղում կատարելով ինչպես «Շիրակ» ՖԱ ՀԿ-ի, այնպես էլ ՀՖՖ կանոնադրություններին, իրավացիորեն եզրակացրել էրոր ներկայացված հարցըդատարանում քննության ենթակա չէ եւ 17.05.2018 թ.-ին որոշում էր կայացրել հայցադիմումի ընդունումը մերժելու մասին։ Նման պայմաններում առանձնակի ուշադրություն է գրավում այն փաստը, թե ինչ օպերատիվությամբ է գործել  «Շիրակ ՖԱ» ՀԿ-ն, որը, հավանաբար արդեն տեղյակ լինելով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին, 17.05.2018 թ.-ին հասցրել է վերը նշված միջնորդությունը մուտք անել դատարան։ Նույնքան ուշադրության է արժանի դատավոր Ռ. Վարդազարյանի օպերատիվությունը, ով հասցրել է հենց նույն օրն ուսումնասիրել ոչ ստանդարտ, իր բնույթով շատ սպեցիֆիկ խնդիրը և որոշում կայացնել: Այսպիսով, ակնհայտ է  որ «Շիրակ» ՖԱ ՀԿ-ն, հավատարիմ մնալով իր կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները խախտելու քաղաքականությանը՝ Սպորտային Արբիտրաժային Դատարանին բողոք ներկայացնելու փոխարեն, ամեն գնով փորձել է գործի քննությանը ներգրավել ներպետական դատարաններին: Ակնհայտ է նաեւ այն, որ «Շիրակ» ՖԱ ղեկավարության կողմից մեդիա դաշտում և փողոցներում ՀՖՖ-ի դեմ ձեռնարկված իսկական սադրանքները նպատակ ունեն ամեն գնով շեղել հանրության ուշադրությունը իրականությունից, ամեն գնով մոռացության մատնել կարգապահական պատժամիջոցի համար հիմք հանդիսացած փաստերը, որն է՝ «Շիրակ» ՖԱ պաշտոնյայի կողմից հակառակորդ թիմի ֆուտբոլիստին գումարի վճարումը և լրացուցիչ գումարի խոստումը՝ օգնելու իրենց հաղթանակի հասնելու համար: Եվ միայն սա է պատճառը, որ այժմ «Շիրակ» ՖԱ-ի ղեկավարությունը, քաջ գիտակցելով, որ չկա իրենց արդարացնող որևէ լուծում իրավական հարթությունում՝ ընտրել է ճնշումների, սադրանքների և կեղծիքների մեթոդներով իրենց օգտին «լուծումներ» գտնելու ճանապարհը»,- ասվում է հայտարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր