00:00:00

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում` Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին

12:43, 08 մայիս 2025 Քաղաքականություն

Այսօր՝ ագրեսոր թշնամու դեմ Արցախյան ազատամարտում հերոսաբար պայքարած և ազգային բանակի միջուկը դարձած Երկրապահի, ինչպես նաև 1992 թվականին Շուշիի ազատագրման ու Ստեփանակերտի պաշարման ավարտի օրը, Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում` Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:

Հավերժ փա´ռք Հայրենիքի նվիրյալ նահատակներին,

Երախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր