00:00:00

Մենք մտածում էինք՝ կզանգենք ռուսներին, որոնք էլ կկանգնեցնեն պատերազմը. ԱԺ նախագահ

09:21, 08 մայիս 2025 Քաղաքականություն

Մեր քաղաքական ամոթն այն է, որ գալով իշխանության՝ ապրել ու մտածել ենք նույն տրամաբանության շրջանակում եւ հավատացել ու վստահել ենք ԼՂ հարցում 30 տարի գոյություն ունեցող տրամաբանությանը։ Այս մասին մայիսի 8-ին լրագրողների հետ զրույցում ասել է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ տրամաբանությունն այն է, որ կարող ես «զանգել ռուսներին, նրանք կդադարեցնեն պատերազմը»: «Սա մեր ամոթն է, մենք կարծում էինք, որ եթե այս համակարգն աշխատի, ավելի լավ է չկպչենք դրան, բայց պատերազմը գցեցին մեր գրպանն ու գնացին։ Այո, ամոթ է, որ թույլ տվեցինք, որ պատերազմը, պատրանքն ու սուտը գցեն մեր գրպանն ու հեռանան»,- նշել է Սիմոնյանը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր