00:00:00

Ինչու Ալիևը չմեկնեց Մոսկվա․ Բաքվից պարզաբանում են

17:04, 07 մայիս 2025 Քաղաքականություն

Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ները մի քանի պատճառ են ներկայացրել՝ ինչու Ալիևը չի մեկնել Մոսկվա․

 

Նշվել է, որ չնայած AZAL ուղևորատար ինքնաթիռի կործանումից անցել է հինգ ամիս, ռուսական կողմը մինչ օրս որևէ օպերատիվ-քննչական գործողություն չի իրականացրել, ինչպես նաև չի հայտնաբերել և պատասխանատվության չի ենթարկել միջադեպի մեղավորներին:

 

Միևնույն ժամանակ հաստատվել է, որ որոշ ժամանակ առաջ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների վրա իրականացված կիբերհարձակումները բխել են Ռուսաստանի տարածքից: Մոսկվան նույնպես պարզաբանում չի տվել այս կապակցությամբ։

 

Բացի այդ, նշում են որպես պատճառ մի քանի օր առաջ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ազեր Բադամովի՝ Ռուսաստան մուտքի արգելքը. նա ձերբակալվել է Մոսկվայի օդանավակայանում և արտաքսվել: Ընդ որում, նշվում է, որ ռուսական կողմը որևէ հիմնավոր պարզաբանում չի ներկայացրել տվյալ միջադեպի վերաբերյալ:

 

Նշվում է, որ այս բոլոր գործոններն ազդել են Ադրբեջանի նախագահի՝ Մոսկվա այցը հետաձգելու որոշման վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր