Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո։
«Մենք տվեցինք ամեն ինչ։ Հավատացինք մինչև վերջ։ Միասնական՝ որպես մեկ թիմ։ Մեր երկրպագուների հետ միասին, որոնք մեզ ամեն վայրկյան առաջ էին մղում։ Աննկարագրելի զգացողություններ են։ Իտալիայի սիրտը զարկում է սև ու կապույտ գույներով։ Միշտ առաջ, Ինտեր», – գրել է Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ 7։6 հաշվով «Ինտեր»-ը առավելության հասավ կատալոնացիների նկատմամբ և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։