00:00:00

Թուրքիան խնդիր չունի Ռուսաստանի հետ. Էրդողան

22:30, 04 մարտ 2018 Աշխարհ

Անկարան խնդիր չունի Մոսկվայի հետ սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» թուրքական ռազմական գործողության պատճառով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը ինքնաթիռում մամուլի ասուլիսի ընթացքում՝ վերադառնալով աֆրիկյան երկրներ կատարած շրջագայությունից: «Աֆրինի հարցում մենք հակասություններ չունենք Ռուսաստանի հետ: Իդլիբում ընթանում է դիտորդական կետերի ստեղծման գործընթացը: Այս պահին արդեն ստեղծվել է 8 այդպիսի կետ: Ապագայում ծրագրվում է Ստամբուլում անցկացնել եռակողմ (Ռուսաստան-Թուրքիա-Իրան) գագաթնաժողով՝ նման Սոչիի գագաթնաժողովին: Այնտեղ մենք հնարավորություն կունենանք գնահատելու և ուսումնասիրելու բոլոր հարցերը»,- TRT հեռուստաալիքը մեջբերում է Էրդողանի խոսքերը: Ռուսական զենիթահրթիռային С-400 համալիրների գնման առթիվ ՆԱՏՕ-ի հետ վեճերի մասին հարցին Էրդողանը պատասխանել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը ևս Ռուսաստանից գնել է զենիթահրթիռային С-300 համալիրներ, սակայն Հունաստանի նկատմամբ որևէ պատժամիջոց չի հաջորդել: «Մենք չենք պատրաստվում ուրիշներից հարցնել, թե ինչպես ապահովենք մեր երկրի անվտանգությունը»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր