00:00:00

Սերժ Սարգսյանը հանդիպել է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի 7-րդ հոսքի շրջանավարտների հետ

09:54, 26 ապրիլ 2025 Քաղաքականություն

Տեղի է ունեցել «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի 7-րդ հոսքի ավարտական վկայականների հանձնման արարողությունը

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. ապրիլի 25-ի երեկոյան ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հանդիպում է ունեցել «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի 7-րդ հոսքի շրջանավարտների հետ:

Նախագահ Սարգսյանը նրանց հանձնել  է ավարտական վկայականները, պատասխանել շրջանավարտներին հուզող և հետաքրքրող հարցերին։

Թվով շուրջ 75 շրջանավարտ նախորդող ամիսների ընթացքում քաղաքական դպրոցում ունկնդրել է մոտ 35 բանախոսություն քաղաքագիտության,

տնտեսագիտության, իրավագիտության, միջազգային հարաբերությունների, ինչպես նաև հմտությունների  զարգացման թեմաներով։

2016 թվականին ՀՀԿ կողմից հիմնադրված՝ ՀՀ-ում առաջին կուսակցական քաղաքական դպրոցն այսօր արդեն ունի շուրջ 845 շրջանավարտ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր