00:00:00

Ուղիղ երեք տարի առաջ «Մեր Սրտի Վարչապետի» ավտոշարասյան անիվների տակ զոհվեց Սոնա Մնացականյանը. Ռուբեն Մուրադյան

08:44, 26 ապրիլ 2025 Բլոգ

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Ռուբեն Մուրադյանը գրում է.

«Ուղիղ երեք տարի առաջ Մեր Սրտի Վարչապետի ավտոշարասյան անիվների տակ զոհվեց Սոնա Մնացականյանը։

Ուղղակի թվարկեմ այս պահին հայտնի փաստերը.

- Նա հղի էր

- Փողոցն անցավ կանաչ լույսի տակ

- Կորտեժը կարմիրի տակ անցավ

- Ավտոշարասյունը շարժվում էր 108 կմ/ժ արագությամբ

- Կնոջը վրաերթի ենթարկած մեքենան կորտեժի առաջատար մեքենան էր

- Վթարից հետո կինը դեռ ողջ էր

- Մեքենան ոստիկանական էր, ոստիկան էր քշում

- Կորտեժում 10-ից ավելի մեքենա կար

- Կորտեժում բժիշկներով մեքենա կար

- Ոչ մի մեքենա կորտեժից չի կանգնել օգնություն ցուցաբերելու համար

- Սոնային վրաերթի ենթարկած մեքենան վարող ոստիկանին ձերբակալել են, հաջորդ օրը բաց են թողել։ Նա դեռ ազատության մեջ է։

- Տուժող կողմի փաստաբաններն ասում են, որ կորտեժի ռադիոխոսակցությունների ձայնագրությունը տարօրինակ կերպով անհետացել է (սա կարևոր է, որպեսզի պարզվի, թե ո՞վ և ի՞նչ որոշումներ է ընդունել և ինչ հրամաններ տվել, օրինակի համար բժիշկների մեքենան կարող էր կանգնել, կամ ոստիկանական մեքենան կարող էր կանգնել; նաև կարևոր է նրա համար, որպեսզի պարզվի՝ Մեր Սրտի Վարչապետի ներգրավվածության աստիճանը այս ամենի մեջ)

- Նույն փաստաբաններն ասում են, որ քննությունն օբյեկտիվ չի եղել

- Դատաքննության ժամանակ պարզվեց, որ կորտեժի կանգն արգելող օրենք չկա

- ՄԻՊ-ը (Քրիստինե Գրիգորյանը) փորձել է կոծկել Մեր Սրտի Վարչապետի արարքը՝ նշելով, որ, իր տեղեկություններով, Նիկոլը տեղյակ չի եղել կատարվածի մասին (հիշեցնում եմ՝ կորտեժի ռադիոխոսակցությունների ձայնագրությունները ինչ-որ տեղ անհետացել են)

Այստեղ կարող էինք ավարտել, բայց 2022 թվականի ապրիլի 10-ին (Սոնա Մնացականյանի մահից 16 օր առաջ) Նիկոլի կորտեժը վթարային իրավիճակ ստեղծեց Դիլիջանի ոլորաններում (կան տեսանյութեր)։

Այս պատմությունը բացակայում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներից»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր