00:00:00

«Շենգավիթ» ԲԿ-ում հերթական անգամ իրականացվել է կոխլեար իմպլանտացիա. 4 երեխաներն այսուհետ կլսեն աշխարհի ձայները

20:45, 25 ապրիլ 2025 Առողջություն

Մեկ ամիս առաջ «Շենգավիթ» ԲԿ-ում հերթական անգամ իրականացվեց ականջի կոխլեար իմպլանտացիա։ Դեպքերից երկուսը բարդ և եզակի էին՝ խխունջի և լսողական նյարդի անոմալիայով։

Վիրահատված 4 երեխաներին արդեն իրականացվել է արտաքին սարքի միացումը։ Նրանք այսուհետ կլսեն աշխարհի ձայները:

111.jpg (176 KB)

Վիրահատությունները կատարվել էին հայտնի ԼՕՌ վիրաբույժ, պրոֆեսոր Դիաբ Հասան Մուհամեդ Ալիի «Շենգավիթ» ԲԿ կատարած հերթական այցի շրջանակում։

333.jpg (204 KB)

Վիրահատությունների համար օգտագործվել են աշխարհահռչակ «MED-EL» ընկերության ժամանակակից կոխլեար իմպլանտները, որոնք  ցուցված են նույնիսկ խխունջի անոմալիաներով պացիենտներին:

 

Վիրահատություններն  իրականացվում են պետության աջակցությամբ, ինչը հնարավորություն է տալիս ընտանիքներին ստանալ այս ծառայությունն անվճար, իսկ կոխլեար իմպլանտները ձեռք են բերվում բարերարների աջակցությամբ:

«Շենգավիթ» ԲԿ–ն շնորհակալություն է հայտնում բոլոր բարերարներին, «Շենգավիթ» ԲԿ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ուռումյանին ֆինանսական աջակցության համար, հրավիրված աուդիոլոգ Սերգեյ Լևինին (ՌԴ), «Շենգավիթ» ԲԿ աուդիոլոգ Արմինե Մարտիրոսյանին և պրոֆեսոր Արթուր Շուքուրյանի գլխավորած մասնագիտական թիմին իրենց անմիջական ներդրման համար։

 

Վիրահատությունից հետո երեխաների հետ կաշխատեն  սուրդոմանկավարժներ Նազելի Սահակյանն ու Սեդա Մանուկյանը՝ զարգացնելով նրանց լսողությունն ու խոսքը։

491195659_1103250271846207_3032403670528640645_n.jpg (184 KB)

Լսողական խնդիր ունեցող պացիենտները կարող են դիմել «Շենգավիթ» ԲԿ խորհրդատվության, հետազոտությունների և վիրահատությունների համար:

Հերթագրման և մանրամասն տեղեկատվության համար զանագահարել 011 560 560, 098 649 264 համարներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր