ՔՊ-ն մերժել է Անդրանիկ Քոչարյանի վարքի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին նախագիծը։
Նշենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները ներկայացրել են ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ պատգամավորական էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու նախագիծ։
Հիշեցնենք` մարտի 20-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին հորդորեց այն կողմ կանգնել՝ ասելով՝ «Դուք ինձ միշտ խանգարում եք», և լրագրողի հարցին, թե ինչ է պատահել, Քոչարյանը արձագանքեց․ «Ես առաջնորդվում եմ հոգևորականի առաջարկով, որ Ձեզ արեց՝ մաքրեք ձեր շրթունքները»։