00:00:00

Նատալի Լուազոն քննադատել է Կայա Կալասին Ադրբեջան այցելելու պլանների համար

12:16, 24 ապրիլ 2025 Քաղաքականություն

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն քննադատել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին՝ շեշտելով, որ Կալասի՝ Բաքու պլանավորված այցը սխալ քայլ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նատալի Լուազոն X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Կայա Կալասը սխալ է գործում՝ այցելելով բռնապետական Ադրբեջան և չայցելելով Հայաստան, որին Ադրբեջանը շարունակում է սպառնալ։

Պատգամավորը նաև նշել է, որ Բաքուն չարամտորեն միջամտել է ԵՄ անդամ երկրի (խմբ. նկատի ունի Ֆրանսիան) ներքին գործերին և կանգնել է Ռուսաստանի կողքին, երբ միևնույն ժամանակ ժողովրդավարական Հայաստանը նայում է Եվրոպայի ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր