00:00:00

Հայտնի են շախմատի Հայաստանի եզրափակիչ առաջնության չեպիոնները՝ տարբեր տարիքային խմբերում

15:47, 23 ապրիլ 2025 Սպորտ

Ավարտվել է 2025 թվականի Հայաստանի պատանիների և աղջիկների եզրափակիչ առաջնությունը։

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, 2025 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն է դարձել

Վահե Սուքիասյանը,  փոխչեմպիոն՝ Նարեկ Ղիմոյանը, երրորդ տեղում Ռուդոլֆ Փաշիկյանն է։ 

Հայաստանի մինչև 16 տարեկան աղջիկների չեմպիոն է դարձել Անահիտ Մկրտչյանը, փոխչեմպիոն՝ Լիլիթ Կասինյանը, երրորդ տեղում է Սոնա Կրկյաշարյանը:

Հայաստանի մինչև 14 տարեկան պատանիների չեմպիոն է դարձել Մանվել Առաքելյանը, փոխչեմպիոն՝ Տիգրան Համբարձումյանը, երրորդ տեղում է Արման Հարությունյանը:

Հայաստանի մինչև 12 տարեկան աղջիկների չեմպիոն է դարձել Անգելինա Միրաքյանը։ Լիդա Սինգը դարձել է փոխչեմպիոն, երրորդ տեղում  Նարե Իսախանյանն է:

Հայաստանի մինչև 12 տարեկան պատանիների չեմպիոն է դարձել Դավիթ Ստեփանյանը։ Սերգեյ Ենոքյանը դարձել է փոխչեմպիոն, երրորդ տեղում  Արման Ասլանյանն է։

2025 թվականի Հայաստանի մինչև 10 տարեկան աղջիկների չեմպիոն է դարձել Սոֆիա Բաղրամյանը։  Ալիսա Պետրոսյանը դարձել է փոխչեմպիոն, երրորդ տեղում Արիանա Չիլինգարյանն է։

2025 թվականի Հայաստանի մինչև 10 տարեկան պատանիների չեմպիոն է դարձել Դավիթ Մելքոնյանը, փոխչեմպիոն՝ Արմեն Վարդանյանը, երրորդ տեղում է  Աշոտ Ավետիսյանը:

2025 թվականի Հայաստանի մինչև 8 տարեկան պատանիների չեմպիոն է դարձել Մանվել Վարդանյանը, փոխչեմպիոն՝ Հայկ Իվանյանը, երրորդ տեղում է  Տիգրան Պետրոսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների  չեմպիոն է դարձել  Նվարդ Հայրապետյանը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր