ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 23-ին հանդիպել է (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:
Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ նախագահի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում պահվող հայերի խնդրին։