00:00:00

Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության հարցը

11:39, 23 ապրիլ 2025 Սպորտ

Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության հարցը։

 

«Առաջիկայում կքննարկենք ու որոշում կկայացնենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

 

Հարցին՝ հակվա՞ծ ենք մասնակցելու՝ նա ասաց, որ դա կախված է տարբեր հանգամանքներից, այդ թվում՝ անվտանգության միջոցառումներից։

 

«Որոշումները կկայացվեն ամբողջ ինֆորմացիայի առկայության պարագայում»,- հավելեց նախարարը։

 

Նշենք՝ Բաքուն հայտնել է, որ հրավեր է ուղարկել հայ մարզիկներին՝ մասնակցելու Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր