00:00:00

«Հայաստան» խմբակցությունը պատրաստ է քննարկել «Պատիվ ունեմ»-ի իմպիչմենտի առաջարկը. Քրիստինե Վարդանյան

10:48, 23 ապրիլ 2025 Քաղաքականություն

«Հայաստան» խմբակցությունը պատրաստ է քննարկել «Պատիվ ունեմ» խմբակցության իմպիչմենտի առաջարկը։

 

«Առիթ չեմ ունեցել լսելու «Պատիվ ունեմ»-ի իմպիչմենտի առաջարկը, բայց խնդիր չկա։ Մենք ենք առաջինը հայտարարել այդ մասին 2022-ի օգոստոսին։ Եթե կա առաջարկ, բաց ենք և պատրաստ ենք քննարկել, ինչպես բոլոր շարժումների ընթացքում ենք բաց և պատրաստ եղել»,- ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քիրիստինե Վարդանյանը։

 

«Դա իշխանափոխության գործիքներից մեկն է, և մեր պատկերացմամբ էլ փողոցային շարժման փուլերից մեկն է, եթե որևէ առաջարկ կա, ինչպես միշտ, պատրաստ ենք քննարկել»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր