00:00:00

«Մայր Հայաստան» խմբակցության անդամները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

17:15, 21 ապրիլ 2025 Քաղաքականություն

«Մայր Հայաստան» խմբակցության անդամները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը։

Նրա խոսքով, այսօր՝ ապրիլի 21-ին, ժամը 18։00 ֊ի սահմաններում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներով պատահաբար անցնելով Հաղթանակի կամրջով՝ նկատել են, որ մի քաղաքացի անցել է ճաղավանդակը և ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից։

Բանակցություններից հետո «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին, դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների հետ համատեղ, հաջողվել է կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր