Ապրիլի 18-20-ը Յունիբանկը մասնակցեց Leasing EXPO/Բոլոր սարքավորումները մեկ հարթակում ցուցահանդեսին: Այդ օրերին՝ որպես հատուկ առաջարկ, բանկն իր տաղավարում անհատ ձեռնարկատերերին առաջարկում էր մինչև 10 միլիոն դրամ բիզնես լիզինգի նախահաստատում 5 րոպեում: Հաշվի առնելով առաջարկի նկատմամբ ցուցահանդեսի այցելուների կողմից ցուցաբերված մեծ հետաքրքրությունն ու պահանջարկը՝ բանկը որոշում կայացրեց շարունակել էքսպրես լիզինգի նախահաստատումը հաշված րոպեների ընթացքում։ Արագ և հարմարավետ սպասարկման համար Յունիբանկը բիզնես հաճախորդներին առաջարկում է դիմել իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար նախատեսված՝ մասնագիտացված մասնաճյուղեր։
«Յունիբանկը ակտիվ զարգացնում է բիզնես լիզինգը՝ առաջարկելով շահավետ պայմաններ: Նախորդ տարվա համեմատ՝ լիզինգի մեր պորտֆելը կրկնապատկվել է: Մեր մասնագիտացված բիզնես մասնաճյուղերում հաճախորդները ստանում են անհրաժեշտ խորհրդատվություն և հենց իրենց գործունեությանն առավելագույնս համապատասխանող պայմաններ», - նշեց Յունիբանկի ծրագրային վարկավորման վարչության պետ Էմմա Հարությունյանը:
Յունիբանկն առաջարկում է վերազինել բիզնեսը նոր սարքավորումներով և տեխնիկայով՝ լիզինգի հետևյալ պայմաններով.
Տոկոսադրույքը՝ սկսած 0%-ից
Կանխավճարը՝ սկսած 0%-ից
Գրավի բացակայություն
Մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ՝ մինչև 6 ամիս
Մատակարարի ընտրության հնարավորություն
Ժամկետից շուտ մարման հնարավորություն՝ առանց տույժերի