00:00:00

Հայաստանում ծանրամարտը պարզապես սպորտ չէ, այն ժառանգություն է․ Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիա

06:34, 21 ապրիլ 2025 Սպորտ

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան, հրապարակելով ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Գարիկ Մարտիրոսյանի և փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի լուսանկարները, գրել է․

«Որոշ երկրներում մեծանում են գնդակին հարվածելով: Հայաստանում մեծանում են` ծանրաձողը բարձրացնելով։

Հայաստանում ծանրամարտը պարզապես սպորտ չէ, այն ժառանգություն է, հպարտություն և ուժ՝ շարժման մեջ»։

Հիշեցնենք, որ Քիշնևում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 109 կգ քաշային կարգում Գարիկ Մարտիրոսյանը ոսկե մեդալ նվաճեց, Սիմոն Մարտիրոսյանը՝ արծաթե։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր