00:00:00

Մեր տղաներն այնքան հզոր են, որ արդեն միմյանց դեմ են պայքարում. Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է չեմպիոններին և շնորհակալություն հայտնել մարզչական կազմին. Ծառուկյան

20:42, 20 ապրիլ 2025 Սպորտ

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է Եվրոպայի առաջնությունում Գարիկ Կարապետյանի և Սիմոն Մարտիրոսյանի հաղթական ելույթներին
 
«Րոպեներ առաջ Քիշնևում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մեր երկու ծանրորդները՝ Գարիկ Կարապետյանն ու Սիմոն Մարտիրոսյանը լավագույնը ճանաչվեցին: Գարիկը՝ ոսկե, իսկ Սիմոնը արծաթե մեդալակիր են: Որպես ՀԱՕԿ նախագահ ես հպարտությամբ եմ արձանագրում, որ մեր տղաներն այնքան հզոր են, որ արդեն միմյանց դեմ են պայքարում ու լավագույնների տիտղոսին արժանանում։
 
Ուզում եմ սրտանց շնորհավորել մեր մարզիկներին տպավորիչ հաղթանակի համար և շնորհակալություն հայտնել մարզչական կազմին՝ կատարած ահռելի աշխատանքի համար։ Հայաստանին հենց այսպիսի հաղթանակներ են պետք՝ արժանապատիվ, անվերապահ ու համազգային հպարտություն պարգևող»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր