00:00:00

Դավիթ Հովհաննիսյանը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

19:47, 19 ապրիլ 2025 Սպորտ

Ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Դավիթ Հովհաննիսյանը (անձնական մարզիչ` Ռուսլան Խուդաթյան) Եվրոպայի առաջնության 96 կգ քաշային կարգի պոկում վարժությունում երեք հաջող մոտեցմամբ բարձրացրեց հաջորդաբար 165 կգ, 170 կգ և 173կգ: Այս վարժությունում Դավիթը դարձավ բրոնզե մեդալակիր:

Հրում վարժությունում Հովհաննիսյանը բարձրացրեց միայն 203 կգ: Այս ձևում ևս Դավիթը երրորդն էր: Երկամարտի 376 կգ արդյունքով` Դավիթ Հովհաննիսյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է:

 

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ ընտրանու մարզիչը` Հակոբ Փիլոսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր