Փարաքար խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 19-ին, պաշտոնապես ստանձնեց համայնքի ղեկավարի պաշտոնը:
ՔՊ խմբակցության անդամները չմասնակցեցին նիստին:
Հիշեցնենք, որ մարտի 30-ին կայացած Փարաքարի ավագանու ընտրություններում ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – -7 մանդատ, ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը:
«Միասնություն» կուսակցությունների դաշինք – 12 մանդատ, ցուցակը գլխավորում է Վալոդյա Գրիգորյանը:
«Ազգային առաջընթաց» կուսակցություն – 2 մանդատ, ցուցակը գլխավորում է Դավիթ Մինասյանը: