00:00:00

Աննա Ամրոյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

21:58, 18 ապրիլ 2025 Սպորտ

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց 4-րդ արծաթե մեդալը: Եվրոպայի Մ20 չեմպիոն Աննա Ամրոյանը առաջին մեդալը նվաճեց մեծահասակների պայքարում՝ դառնալով Եվրոպայի փոխչեմպիոն:

Կանանց 76 կգ քաշայինների պայքարում Աննա Ամրոյանը երկամարտում գրանցեց 231կգ արդյունք (100+131)

Այս քաշային կարգում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը երկամարտի 226 կգ արդյունքով 6-րդն է (95+131):

 

Աննա Ամրոյանը պոկում վարժությունում երկրորդ փորձից բարձրացրեց 95 կգ, երրորդ մոտեցմամբ՝ 100 կգ: Այս վարժությունում պայքարն ավարտեց 6-րդ տեղով:

Միլենա Խաչատրյանը պոկում վարժությունում միայն առաջին մոտեցումը հաջողեց՝ բարձրացնելով 95 կգ: Երկրորդ եւ երրորդ մոտեցումների համար պատվիրած 100 կգ-ը ձախողեց: Խաչատրյանն այս վարժությունում 12-րդն է:

 

Հրում վարժությունում Ամրոյանը մեկնարկեց 126 կգ-ով: Երկրորդ մոտեցման համար պատվիրած 131 կգ-ը ձախողեց: Երրորդ մոտեցմամբ հրեց 131 կգ: Այս վարժությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ:

 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր