00:00:00

17-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Աշխարհի գավաթի հաղթող

17:43, 18 ապրիլ 2025 Սպորտ

Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 5-րդ փուլում Հայաստանի հավաքականի 17-ամյա անդամ Համլետ Մանուկյանը նժույգ թափերի վարժություններում ստացել է 14.700 միավոր և դարձել ոսկե մեդալակիր։ Մանուկյանը ոսկե մեդալ էր նվաճել նաև աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլում։

 

Աշխարհի գավաթի հինգերորդ փուլի եզրափակիչ են դուրս եկել նաև Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը (օղակներ), Մամիկոն Խաչատրյանը (նժույգ թափեր) և Արթուր Դավթյանը (հենացատկ)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր