00:00:00

Զոհված հերոսի հորը՝ Գարիկ Գալեյանին ապօրինաբար պահում են անազատության մեջ

19:31, 18 ապրիլ 2025 Քաղաքականություն

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը հայտնում է, որ 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված զինվորի հայր Գարիկ Գալեյանը գտնվում է ապօրինի տնային կալանքի տակ․ նրա խափանման միջոցի ժամկետն ավարտվել է, բայց տնային կալանքի կրումը չեն վերացրել։

 

«Առաջին ատյանի դատավճով (դատավոր՝ Մասիս Մելքոնյան) Գարիկ Գալեյանի նկատմամբ կիրառվել է 3 ամիս ժամկետով տնային կալանք, որի ժամկետն ավարտվել է այսօր՝ ապրիլի 18-ին, ժամը 00:00-ին։ Երեկ վերաքննիչ դատարանում դատալսումների ընթացքում Գարիկ Գալեյանի խափանման միջոցի հարցին առհասարակ անդրադարձ չի եղել։

 

Հետևաբար, այլևս բացակայում է նրա անազատության իրավական հիմքը, մինչդեռ Գալեյանը շարունակում է մնալ տնային կալանքի տակ՝ հատուկ էլեկտրոնային միջոցի կիրառմամբ հսկողության ներքո»,- նշված է հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր