00:00:00

Աջակցություն եմ հայտնում այն լրագրողներին, ովքեր ենթարկվել են ճնշման․ Այս անընդունելի բարքերին միասին պետք է վերջ տանք․ Հենրիխ Դանիելյան

19:18, 18 ապրիլ 2025 Քաղաքականություն

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը դատապարտում է լրագրողների նկատմամբ ճնշումները։

 

«Լրագրողների նկատմամբ կիրառվող ճնշումները, ատելության խոսքն ու անհարգալից վերաբերմունքը խստորեն դատապարտելի են։ Ժամանակակից ժողովրդավարական հասարակության մեջ անընդունելի է իրավիճակ, երբ լրատվամիջոցների ներկայացուցիչները դառնում են թիրախ՝ իրենց մասնագիտական գործունեության, հարցադրումների կամ դիրքորոշումների համար։

 

Քաղաքական գործիչները, անկախ հանգամանքներից, պարտավոր են հանդես գալ զուսպ, պատասխանատու և բովանդակային դիրքավորումներով՝ խուսափելով անձնական վիրավորանքներից և պահելով քաղաքական բարոյականության նվազագույն չափանիշները։ Մարդասիրական, քաղաքական ու իրավական առումով անթույլատրելի է հատկապես կին լրագրողների նկատմամբ բռնարար, նվաստացնող կամ խտրական վերաբերմունքը՝ ինչը բացարձակապես անընդունելի է և զուրկ՝ թե՛ քաղաքական կուլտուրայից, թե՛ տարրական դաստիարակությունից։

 

Լրագրողը ինստիտուցիոնալ դերակատար է, որը հանրությանն է փոխանցում կարևոր տեղեկատվություն և հանդիսանում է ժողովրդավարության հիմնասյուներից մեկը։ Հետևաբար՝ նրա պաշտպանությունը պետք է լինի պետության, հասարակության և քաղաքական բոլոր դերակատարների առաջնային պատասխանատվություններից։

 

Հայտնում եմ իմ անսակարկելի աջակցությունն այն լրագրողներին, ովքեր որևէ ձևով ենթարկվել են ճնշման կամ վիրավորանքի։ Այս անընդունելի բարքերին մենք միասին պետք է վերջ տանք՝ հաստատելով համերաշխություն բոլոր դաշտերում՝ քաղաքական դիսկուրսից մինչև հասարակական հարաբերություններ»,- գրել է Դանիելյանը՝ սոցցանցի իր էջում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր