00:00:00

Ռուսաստանը պատրաստակամոություն է հայտնել նպաստել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

15:51, 18 ապրիլ 2025 Քաղաքականություն

Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ փոխարտգործախարար Մխայիլ Գալուզինի և Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի միջև։ Տեղեկությունը հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

 

«Ռուսական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել Երևանի և Անկարայի միջև հատման կետեր գտնելու գործընթացին, քանզի հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը Հարավային Կովկասում կայունության հաստատման և տարածաշրջանի կայուն զարգացման համար կարևոր գործոն է»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

 

Հայտնում են նաև, որ Ռուբինյանը Գալուզինին տեղեկացրել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումների մասին։ 

 

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող հարցեր։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր