00:00:00

Հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի. ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան

23:27, 17 ապրիլ 2025 Քաղաքականություն

Ուրախ էի կրկին այցելել Սյունիք և ծանոթանալ նրա հարուստ մշակույթին ու պատմությանը։ Դրա մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի  դեսպան Ջոն Գալահերը։

«Ոգեշնչող է տեսնել այն կարևոր աշխատանքը, որ կատարում են տեղական իշխանությունները և քաղաքացիական հասարակությունը, հուսով եմ, որ տարածաշրջանը կայուն խաղաղության և կայունության նոր էջ կթևակոխի: Հաճելի էր կրկին հանդիպել մարզպետ Ղուկասյանի հետ։ Մենք քննարկել ենք տարածաշրջանի զարգացման առաջընթացը։ Խաղաղությունն ու անվտանգությունը առանցքային են այս դինամիկ տարածաշրջանի ներուժն իրացնելու համար: Ես վերահաստատեցի Մեծ Բրիտանիայի շարունակական աջակցությունը»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր