00:00:00

Գյումրու ավագանուն մաղթում եմ խոհեմություն և կամք` մեծ ու փոքր խնդիրները համերաշխությամբ լուծելու ճանապարհին․ Մամիկոն Ասլանյան

15:14, 16 ապրիլ 2025 Քաղաքականություն

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը շնորհավորել է գյումրեցիներին․

«Սիրելի գյումրեցիներ, անձամբ իմ և «Մամիկոն Ասլանյան» դաշինքի անունից շնորհավորում եմ ձեզ` համայնքային իշխանություն ձևավորելու կապակցությամբ։

Վարդան Ղուկասյանին շնորհավորում և ցանկանում եմ բարի երթ ու պտղաբեր աշխատանք` հանուն Գյումրու պատվախնդիր ժողովրդի։

Ավագանուն մաղթում եմ խոհեմություն և կամք` մեծ ու փոքր խնդիրները համերաշխությամբ լուծելու ճանապարհին։

Հայ ժողովրդի միասնական կամքին բռնանալու ու ընտրողների քվեի նկատմամբ ցանկացած ձևախեղում միշտ բերելու է հակազդեցության, ցասման ու տրամաբանական ավարտի, ինչքան էլ որ այդ ուղին լինի դժվար ու անհարթ։ Համբերություն ու հաղթանակ բոլորիս։

Աստված օգնական մեր ժողովրդին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր