00:00:00

Իրանի արտգործնախարարն ապրիլի 17-ին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան

14:49, 16 ապրիլ 2025 Քաղաքականություն

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 17-ին պաշտոնական այցով կժամանի Ռուսաստան։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Շարունակելով Իրանի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի շփումները՝ Արաղչին վաղը կայցելի Մոսկվա՝ խորհրդակցություններ անցկացնելու ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- գրել է նա։

Ջալալին ընդգծել է, որ այցի շրջանակներում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների խթանումը, տարածաշրջանային համագործակցությունը և միջազգային ասպարեզում փոխգործակցությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր