00:00:00

Կրթվել միշտ պետք է, բայց բաներ կան, որ սովորում են փոքր տարիքում. օրինակ՝ այն, որ տղամարդը կնոջը բարևելիս, գլխարկն անպայման պետք է հանի. Մանուկյանը՝ Փաշինյանին

11:53, 16 ապրիլ 2025 Քաղաքականություն

Այսօր այս դահլիճում նստած մարդը (Նիկոլ Փաշինյան) հողին հանձնեց ձեր հայրիկի՝ իմ կողմից հարգված Կարապետ Ռուբինյանի, նրա ընկերների, զինակիցների ամբողջ պայքարի արդյունք Անկախության հռչակագիրը․ ԱԺ-ում դիմելով Ռուբեն Ռումինյանին՝ ասաց պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը շատ է խոսում կրթվելու մասին: Կրթվել միշտ պետք է, բայց բաներ կա, որ կրթվում են փոքր տարիքում ՝մանկապարտեզում, տանը, դպրոցում: Օրինակ՝ փոքր տարիքում են սովորեցնում, որ տղամարդը կնոջը բարևելիս, գլխարկը հանում է՝ լինի ենթակա նախարար, ՔՊ-ական Արուսյակ Մանավազյան, թե գյուղի կին»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր