00:00:00

Մարտուն Գրիգորյանի որդին չի մասնակցում ավագանու նիստին

10:23, 16 ապրիլ 2025 Քաղաքականություն

Մեկնարկել է Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որը վարում է Վարդան Ղուկասյանը, ով ամենատարեց ավագանու անդամն է։ Նիստին ներկա է ավագանու 18 անդամ։ ՔՊ–ն բոյկոտել է ավագանու անդրանիկ նիստը և ներկա չէ։ Քիչ առաջ սկսվեց  Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմի ձեւավորումը։  Յուրաքանչյուր խմբակցությունից մեկը ներկայացուցիչ է առաջարկում հանձնաժողովի կազմ ընդգրկվելու համար, որից հետո հանձնաժողովը կկազմակերպի համայնքի ղեկավարի ընտրությունները։

Նշենք, որ բացի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ամբողջ կազմից, ավագանու անդրանիկ նիստին ներկա չէ նաև  Կարեն Գրիգորյանը՝ Մարտուն Գրիգորյանի որդին։ Չնայած այդ հանգամանքին էլ նիստն իրավազոր է։

Մարտի 30-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով ավագանու 33 մանդատները բաշխվել են հետեւյալ կերպ.

Սարիկ Մինասյան (ՔՊ) - 14 մանդատ

Վարդան Ղուկասյան (Կոմկուս) - 8 մանդատ

Մարտուն Գրիգորյան («Մեր քաղաքը» դաշինք) - 6 մանդատ

Ռուբեն Մխիթարյան (Իմ հզոր համայնք) - 3 Մանդատ

Կարեն Սիմոնյան (“Մայր Հայաստան” դաշինք) - 2 մանդատ

Ընդդիմադիր 4 ուժերը հայտարարել են, որ կաջակցեն Վարդան Ղուկասյանին, որպեսզի նա ընտրվի քաղաքապետ: Եթե Կարեն Սիմոնյանն ու Ռուբեն Մխիթարյանը հենց սկզբից հայտարարեցին, որ աջակցելու են Վարդան Ղուկասյանին, ապա Մարտուն Գրիգորյանը երկար լռությունից հետո հայտարարություն տարածեց, որ կտա անհրաժեշտ քվեներ Վարդան Ղուկասյանին, սակայն հետագա գործունեության համար պատասխանատվություն չի կրելու: Ավելի վաղ՝ մինչ ընտրությունները նա հայտարարել էր, որ ՔՊ-ն Վարդան Ղուկասյանի միջոցով ուզում է վերցնել քաղաքը:

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30