00:00:00

Ձեր պահանջն արդար է, ձայնը՝ հզոր, և այն պետք է լսելի դառնա. Նաիրի Սարգսյանը՝ ՓՄՁ ոլորտի սիրելի ներկայացուցիչներին

12:20, 14 ապրիլ 2025 Քաղաքականություն

Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

Կառավարության շենքի դիմաց ձեր արդար ձայնը բարձրացնող ՓՄՁ ոլորտի սիրելի ներկայացուցիչներ,
Ձեզ եմ փոխանցում իմ լիակատար աջակցությունն ու համերաշխությունը։ Վստահ եղեք՝ ձեր պայքարը իմն էլ է։
Բիզնեսը պետության առանցքն է՝ բարիք ստեղծողը, աշխատատեղեր ապահովողը և հարկ վճարողը։ Բիզնեսները մշտապես պետք է գտնվեն պետության հոգածության ներքո։

Իշխանությունը ցանկացած փոփոխություն կատարելուց առաջ պարտավոր է քննարկել այն ձեզ հետ, հաշվի առնել ձեր կարծիքը և գտնել այնպիսի լուծումներ, որոնք տանելի կլինեն գործարարների համար և չեն խոչընդոտի բիզնեսների զարգացումը կամ հանգեցնի դրանց փակմանը։

Ձեր պահանջն արդար է, ձայնը՝ հզոր, և այն պետք է լսելի դառնա։

Հայտնում եմ իմ պատրաստակամությունը՝ միասին քննարկելու և ձևակերպելու ավելի հստակ առաջարկ, որը կստիպի կառավարությանը խուսափել չհաշվարկված և ոչ պատեհ որոշումների ընդունումից։

 

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30