00:00:00

Պաշտոնական. ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը՝ Սևիլիայի գլխավոր մարզիչ

18:43, 13 ապրիլ 2025 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը նշանակվել է «Սևիլիայի» գլխավոր մարզչի պաշտոնում:

Այս որոշումը կայացրել է սեւիլյան ակումբի տնօրենների խորհուրդը այսօր վաղ առավոտյան կայացած նիստում։

Ավելի վաղ «Սևիլիան» հայտարարել էր գլխավոր մարզիչ Խավիեր Գարսիա Պիմիենտայի հրաժարականի մասին։

Իսպանացին թիմը գլխավորել է 2024 թվականի ամառվանից և պայմանագիրը գործում էր 2027 թվականի հունիսի վերջը։ «Սևիլիան» Իսպանիայի առաջնությունում չորս անընդմեջ պարտություն է կրել՝ պարտվելով «Վալենսիային», «Ատլետիկոյին», «Բետիսին» և «Աթլետիկին»:

Թիմը Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղում է: Մինչ «Սևիլիա» տեղափոխվելը Պիմիենտան աշխատել է «Բարսելոնայի» և «Լաս Պալմասի» համակարգերում:

Armsport

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30