00:00:00

Ապրիլի 14-ին 14 և 31 ԸԸՀ-ները կգրանցեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիներին

20:24, 12 ապրիլ 2025 Քաղաքականություն

 

 

Մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունները կազմակերպած թիվ 14 և 31 ԸԸՀ-ները ապրիլի 14-ի նիստերում կգրանցեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիներին: ԸԸՀ նիստերը հեռարձակվում են ԿԸՀ կայքով:
 
 
Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից՝ հավելելով, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կազմավորման 30-ամյակին՝ 2025 թվականի ապրիլի 10-ին, հաստատել է ԿԸՀ 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը։
 
Անկախ Հայաստանի առաջին ԿԸՀ կազմավորելու կարգը  սահմանվել է  1995 թվականի մարտի 31-ին ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված և ապրիլի 5-ին ուժի մեջ մտած  «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունների մասին» օրենքի հիման վրա։
 
Ռազմավարական պլանի հաստատումից հետո ԿԸՀ-ն կազմակերպել է հանդիսավոր ընդունելություն, որին հրավիրված են եղել ԿԸՀ նախկին անդամներ։

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30