00:00:00

Վստահ ենք՝ Վատիկանի իշխանությունները չեն կիսում համագումարի միակողմանի եւ սխալ մոտեցումները. Արամ Ա

16:09, 12 ապրիլ 2025 Քաղաքականություն

Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը դիմել է Վատիկանին՝ օրերս այնտեղ անցկացված «Քրիստոնեությունն Ադրբեջանում. պատմություն եւ արդիականություն» միջազգային համաժողովի համար:

 

 

«Արամ Ա-ն իր խորը ցավն ու ընդվզումն է հայտնել եւ հայտարարել, որ հիշյալ համաժողովի միակողմանի կազմակերպումը, հայ եկեղեցու հետ աղերս ունեցող նյութերի, հայ դասախոսների բացակայությունը, բացահայտ անարդարություն է պատմական ճշմարտության դեմ: Նամակի մեջ Արամ Ա-ն նաեւ հիշեցրել է Ադրբեջանի կողմից կազմակերպված՝ արցախցիների բռնի տեղահանումը՝ որպես ցեղասպանական քաղաքականության արդյունք: Միաժամանակ Նորին Սրբությունը, ընդգծելով Վատիկանի իշխանությունների դրական մոտեցումն Արցախի հայությանն առնչվող հարցերի նկատմամբ, ասել է՝ վստահ է, որ Վատիկանի իշխանությունները չեն կիսում հիշյալ համագումարի միակողմանի եւ սխալ մոտեցումները»,- նամակի բովանդակությունը հրապարակել են կաթողիկոսությունից:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30