Փաշինյանն իր դիվանագիտական, քաղաքական, ռազմաքաղաքական կատարյալ անմեղսունակության արդյունքում ստեղծել է այս վիճակը եւ կորցրել ենք Ղարաբաղը: Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:
«Հիմա Փաշինյանն ուզում է մեկընդմիշտ այս հարցը փակել եւ հանել մեր հիշողությունից։ Դրա համար նրա առջև 4 խնդիր կա դրված: Առաջինը փոխել Հայաստանի Սահմանադրությունը, երկրորդը՝ միջազգային դատական ատյաններից հետ կանչել բոլոր հայցերը, երրորդը՝ Մինսկի խմբի չեղարկումն է, չորրորդը՝ այնքան վատթարացնել արցախցիների վիճակը, որ լքեն Հայաստանը»,- ասել է Օսկանյանը:
Նախկին արտգործնախարարի խոսքով, այս ամենի մասին նաեւ բացահայտ Փաշինյանն ու Կառավարության անդամներն են խոսում. «Մենք պիտի թույլ չտանք, որ Արցախի հարցը փակվի, եւ պիտի ցույց տանք եւ իշխանություններին, եւ միջազգային հանրությանը, որ մեզ համար Արցախի հարցը փակված չէ եւ արցախահայությունը պետք է վերադառնա իր հայրենիքը, վերականգնի իր իրավունքները»: