Գերմանիան կկատարի պաշտպանական ոլորտում իր պարտավորությունները և Գերմանիան պատրաստ է ուժեղացնել իր մրցունակությունը։
Դրա մասին հայտարարել է Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Բեռլինում անցկացված մամուլի ասուլիսում, որի ժամանակ SPD-ն ու պահպանողական CDU/CSU դաշինքը ներկայացրել են կոալիցիոն համաձայնագիրը։
«Գերմանիան վերադարձել է»,-ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղերձ է փոխանցել Մերցը։
Նա ԵՄ-ին կոչ է արել համատեղ արձագանք գտնել ԱՄՆ-ի առևտրային քաղաքականությանը, հայտնում է գերմանական Deutsche Welle պարբերականը։