00:00:00

ԱԳՆ կոչվող հիմնարկը, թելելով Փաշինյանի՝ էրդողանաալիևյան քաղաքականությունը, հերթական անառակաբարո գործողությունն է կատարել. Աշոտյան

12:50, 09 ապրիլ 2025 Քաղաքականություն

ԱԳՆ կոչվող հիմնարկը, թելելով Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող էրդողանաալիևյան քաղաքականությունը, հերթական անառակաբարո գործողությունն է կատարել. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԱԳՆ-ի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ-ից ասել են․ «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»։

Աշոտյանը նշեց, որ այդ հայտարարությունից հետո նկատելի էր, որ մի խումբ պատգամավորներ, առաձին անհատներ արձագանքել էին, սակայն միայն ՀՀԿ-ն է որպես ինստիտուցիոնալ կառույց արձագանքել։

«Կարծում եմ՝ սա այն հարցն է, որ նաև դրսում պետք  է հնչեցնել, լսեցնել, որ Նիկոլը և իր ԱԳՆ-ն չեն արտահայտում հայ ժողովրդի և ՀՀ-ի կարծիքը։ Եվ շատ եմ կարևորում որպեսզի ընդդիմությունն ավելի կազմակերպված լինի։ Այս օրակարգը չկիսող ընդդիմադիր ուժերին խնդրում եմ անպայման ինստիտուցիոնալ հայտարարություն անել և հասանելի դարձնել միջազգային հանրությանը»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր