00:00:00

Արարատ Միրզոյանը և Ռուբեն Ռուբինյանը կմասնակցեն Անթալիայում անցկացվող դիվանագիտական եռօրյա ֆորումին

10:50, 09 ապրիլ 2025 Քաղաքականություն

Անթալիայում անցկացվող դիվանագիտական եռօրյա ֆորումին կմասնակցի նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նրա և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի անուններն ընդգրկված են Թուրքիայում անցկացվող Անթալիայի դիվանագիտական ֆորումի մասնակիցների ցանկում։ Ֆորումը կանցկացվի ապրիլի 11-13-ը։

Նշենք, որ նախարարի այցի մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չի հաղորդվել։

Ֆորումին կմասնակցի նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանական պատվիրակության կազմում կլինեն նաև ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը և այլ պաշտոնյաներ։

Հիշեցնենք, որ նախորդ տարի ևս հայկական պատվիրակությունը մասնակցել էր այդ ֆորումին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր