«Ականապայթյունային վնասվածք ստացած ՊՆ N զորամասի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ: Նա պատահաբար կանգնել է ականի վրա, որի պայթյունի հետևանքով կորցրել է ոտքը: Վիրավոր զինվորականին տեղափոխել են Երևան»- նշեց Արամ Թորոսյանը։
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյան ասաց, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
«Հրապարակ»-ը հայտնել է, որ Գեղարքունիքում ականի պայթյունից զինվորական է վիրավորվել։