00:00:00

Ընդունե՛ք իրականությունը, հրաժարական տվեք, հեռացե՛ք ի շահ hայկական ֆուտբոլի. Սարգիս Հովսեփյանը` ՀՖՖ ղեկավարությանը

23:50, 28 մարտ 2025 Սպորտ

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, պաշտպան, ազգային հավաքականի եւ Երեւանի «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը ֆեյսբուքյան գրառումով պահանջել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը։

«ՀՖՖ ներկայիս կազմը՝ Արմեն Մելիքբեկյանի և Արմեն Նիկողոսյանի գլխավորությամբ, պետք է  ներողություն խնդրեն հրաժարականը ուշացնելու համար:

 

Ձեր կառավարման տարիներին տեղի ունեցող վատ իրադարձությունները և գրանցված արդյունքները փաստեր են, տեսել են բոլորը, և դա իրականություն է:

 

Ժամանակն է, որ բոլորը ընդունեն, որ սխալվել են և ձախողել են Ֆուտբոլի կառավարումը, քանի որ այն ղեկավարել են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ:

Դուք ունեցել եք տասնյակ 2 ամիսներ, տարիներ, բայց ոչ մի դրական փոփոխություն տեղի չի ունեցել՝ տեղի է ունեցել ճիշտ հակառակը, իսկ, եթե կարճ ժամանակում հնարավոր էր Հայկական ֆուտբոլի պատիվը բարձր պահել , ինչու՞ դա տեղի չի ունեցել:

Ընդունե՛ք իրականությունը, հրաժարական տվեք, հեռացե՛ք ի շահ Հայկական ֆուտբոլի»,- գրել է Սարգիս Հովսեփյանը:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30