Հայաստանը ես եմ նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
Մարտի 30-ին՝ Գյումրիում տեղական ինքնակառավարման ընտրություններ են: Այս ընտրություններն անց են կացվում աննախադեպ լարվածության պայմաններում, քանի որ կա ընկալում, որ դրանք կարևորագույն ցուցիչ են 2026-ին ՀՀ-ի ԱԺ ընտրությունների արդյունքների ուրվագծման առումով:

Նաև հենց այս առումով գործող իշխանությունները լավ հասկանում են, որ եթե Գյումրիում պարտվեցին, ապա դա իրենց համար վատ նախադեպ է լինելու հետագա համապետականի ընտրությունների ժամանակ, քանի որ լավ հասկանում են, թե պատմական ինչ աննախադեպ ցածր քաղաքական հեղինակություն և լեգիտիմություն ունեն:
Դա է պատճառը, որ Գյումրիի ընտրություններում հաղթանակի համար գործարկելու են բոլոր հնարավոր՝ այդ թվում անօրինական միջոցները, վարչական ռեսուրսը: Իզուր չէ, որ Երևանից ՔՊ-ի կուսակցական ողջ շրջանակը որպես «քաղաքական դեսանտ» է իջել Գյումրի՝ իրենց թեկնածուին աջակցելու հարցում:
Նշենք, որ Գյումրիի համայնքում ընտրական իրավունք ունեն 111 236 քաղաքացիներ։ Նախորդ՝ 2021-ի ընտրություններում Գյումրու ընրություններին մասնակցել է 26 468 քաղաքացի կամ ընտրողների 24.2 տոկոսը։


Այսինքն, նկարագրված վերլուծությունով, իշխող ուժն ունի 10 011 ձայն, որը սովորական մասնակցության պարագայում կազմում է 30 տոկոս։ Եթե ընտրություններին մասնակցեն ընտրողների 50 տոկոսը կամ 55 618 քաղաքացի, ապա իշխող ուժի օգտին կքվեարկի ընտրողների ոչ թե 30, այլ 18 տոկոսը, ինչը լուրջ ապտակ կլինի ՔՊ-ին, դիլետանտությանը, լկտիությանը, անլրջությանը, աներեսությանը և այլն։
Սիրելի' գյումրեցիներ,
Կոչ ենք անում առավելագույն ակտիվ մասնակցություն ցուցաբերել Գյումրու ընտրություններին։
Հետաձգել բելոր կարևոր գործերը և մասնակցել ու քվեարկել սեփական խղճով և համոզմունքով։
Գյումրու ընտրությունները միայն ՏԻՄ ընտրություններ չեն.
Դրանք ՀՀ-ի փրկության և արժանապատիվ հայի կոտրված մեջքը ուղղելու ընտրություններ են։ 
