00:00:00

Սարիկ Մինասյանի հանձնարարակոնով փողոցների շիբինապատումը անձնական շահ է հետապնդել․ Անկախ դիտորդը դիմել է դատախազին

20:40, 28 մարտ 2025 Քաղաքականություն

«Անկախ դիտորդը» դաշինքը այսօր գլխավոր դատախազին է հասցեագրել հանցագործության մասին հաղորդում՝ կապված Գյումրիում համայնքային միջոցներով իրականացվող փողոցների խճապատման (շիբինապատման) հետ, որը կատարվել է մարտի 12-ին Սարիկ Մինասյանի խոստման/հանձնարարականի արդյունքում:
 
Մասնավորապես, հաշվի առնելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով թեկնածու և, միաժամանակ, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սարիկ Մինասյանի կողմից նախքան ընտրությունները շիբինապատում անելու խոստումը չի հանդիսանում նախընտրական խոստում, համայնքային բյուջեով նախատեսված չլինելու դեպքում այն նաև առերևույթ չի հանդիսանում համայնքի ղեկավարի պարտականություններից բխող գործողություն, հետևապես այն պարունակում է Քրեական օրենսգրքի 221-րդ (ընտրողներին անվճար ծառայության մատուցման) և 441-րդ (պաշտոնատար անձի կողմից լիազորությունները չարաշահելը) հոդվածներով նախատեսված արարքների բաղադրիչներ:
Այլ կերպ ասած՝ մենք համարում ենք, որ եթե Գյումրիի փողոցների խճապատումը իրապես բյուջեով նախատեսված չի եղել, ապա դրա խոստում տալը հանդիսանում է ընտրողներին անվճար ծառայություններ խոստանալ, իսկ համայնքի հաշվին դրա իրականացումը՝ ընտրվելու խմբային (անձնական) շահով պայմանավորված պաշտոնական լիազորությունների չարաշահում:

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30