00:00:00

Ալեն Սիմոնյանը «վատ, շատ վատ» է վերաբերվում լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի պահվածքին

12:07, 25 մարտ 2025 Քաղաքականություն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «վատ, շատ վատ» է վերաբերվում լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի դրսևորած պահվածքին։ Այս մասին նա ասաց ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։

Հարցին, թե ինչպես է վերաբերվում Հռիփսիմե Ջեբեջյանի նախաձեռնած ստորագրահավաքին, որով լրագրողները պահանջում են նախաձեռնել ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու գործընթաց՝ քննարկելու ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագիծը, Սիմոնյանը պատասխանեց.

«Ես ծանոթ չեմ այդ թղթին, երբ խմբակցությունը կքննարկի, կպատասխանեմ այդ հարցին»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, թե շատ վատ է վերաբերվում Անդրանիկ Քոչարյանի պահվածքին։

ԱԺ նախագահն ասաց, թե միջադեպի օրը Հայաստանում չի եղել, սակայն զանգահարել է Անդրանիկ Քոչարյանին, խոսել հետը, փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։

Ինչ վերաբերում է լրագրողից ներողություն խնդրելու, Ալեն Սիմոնյանն ասաց, թե այդ հարցը պետք է Անդրանիկ Քոչարյանին տալ։

«Տեսեք, ես մի քանի դրվագ եմ ունեցել, որից հանրությունը և լրագրողները դժգոհություն են ունեցել, ես ներողություն եմ խնդրել։ Համարում եմ, որ դրանով էլ ավելի ուժեղացել եմ։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով ներողություն է խնդրում, ուժեղանում է»,-ասաց Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ Քոչարյանը ճեպազրույցի ժամանակ թիրախավորել էր Հռիփսիմե Ջեբեջյանին՝ նախ պահանջելով իրենից հեռու կանգնել, ապա վիրավորել էր՝ ասելով. «Մաքրեք ձեր շրթունքները»։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31