00:00:00

Նման պահվածքն անընդունելի է, մենք վիրավորել ենք հայ երկրպագուներին. Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ

16:55, 24 մարտ 2025 Սպորտ

Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին անդրադարձել է Ազգերի լիգայի անցումային Վրաստան-Հայաստան խաղից հետո վրացի մի խումբ երկրպագուների դրսևորած սադրիչ վարքագծին հայ երկրպագուների նկատմամբ։ 

Կոբիաշվիլին անընդունելի է համարել հյուրերի երկրպագուների նկատմամբ նման պահվածքը։ 

«Շնորհակալություն մեր թիմի հավատարիմ երկրպագուներին, որոնք հրաշալի մթնոլորտ էին ստեղծում «Դինամո Արենայում» կայացած խաղի ամբողջ ընթացքում: Ձեր հսկայական աջակցությունն իսկապես զգացվում էր մարզադաշտում և ավանդաբար մեծ մոտիվացիա էր հաղորդում թիմին, ինչի համար կցանկանայի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ: Սակայն անպայման պետք է նշեմ խաղից հետո տեղի ունեցած միջադեպի մասին, երբ հանդիսատեսի մի փոքր մասը ներխուժեց մարզադաշտ, և տհաճ միջադեպ տեղի ունեցավ ինչպես խաղադաշտում, այնպես էլ հյուրերի թիմի տրիբունաների մոտ:  

Հյուրընկալվող թիմի երկրպագուի նկատմամբ նման պահվածքն անընդունելի է:  Այս բացարձակ անընդունելի արարքով մենք վիրավորեցինք հյուր թիմի երկրպագուներին և հնարավորություն չտվեցինք մեր թիմին հաղթանակը տոնել իր հավատարիմ երկրպագուների հետ: Նման գործողությունները վնասում են ֆուտբոլին և ստվեր գցում մեր երկրի միջազգային հեղինակության վրա:  Այս միջադեպը կարող է ՈւԵՖԱ-ի կողմից պատժամիջոցների առիթ դառնալ, որոնք վնաս կհասցնեն մեր թիմին և վրացի ֆուտբոլասերներին: Շնորհակալություն հրավիրյալ թիմին, ինչպես նաև նրանց երկրպագուներին, որոնք ընկերական մթնոլորտ են ստեղծել ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Երևանում:  

Ցանկանում ենք նաև շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին և մեր գործընկերներին ամենաբարձր մակարդակով ընդունելության համար: Երկու երկրների միջև սերտ մարզական կապերը հաստատվում են նաև ամենահեղինակավոր առաջնություններից մեկի անցկացման Վրաստանի և Հայաստանի համատեղ հայտով:

 Հույս ունեմ, որ և՛ Վրաստանը, և՛ Հայաստանը 2029 թվականին կընդունեն ֆուտբոլի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը: Ֆուտբոլը միավորում է մեզ և բերում հաջողություն: Հատուկ շնորհակալություն մեր ֆուտբոլային թիմի յուրաքանչյուր անդամի, ամբողջ թիմին և մարզչական շտաբին, որոնք հիանալի նվիրվածություն և տրամադրություն ցուցաբերեցին փլեյ-օֆֆի երկու խաղերում էլ հաղթելու համար»,- ասվում է հայտարարությունում։

Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի ազգային հավաքականը խայտառակ՝ 1։6 հաշվով պարտվեց Վրաստանի ընտրանուն։

Խաղից հետո վրացի երկրպագուներից սադրել էին հայ երկրպագուներին, մարզադաշտում սկսվել էր զանգվածային անկարգություն։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31